«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում Համակարգչային շերտագրության բաժանմունքի ղեկավար Լևոն Դավթյանի կողմից ԿՏ և ՈՒՁՀ- հսկողությամբ շարունակվում են իրականացվել միջամտություններ՝ դրենավորում, բիոպսիա, նյարդարմատների ինֆիլտրացիա։
Առաջին անգամ Հայաստանում՝ համալսարանական հիվանդանցում, կատարվել է ոսկրի քայքայված ախտահարումից բարակ ասեղային ասպիրացիա ( Fine Needle Aspiration ) ԿՏ-հսկողությամբ։
«Հետազոտության այս եղանակը համարվում է առավել արագ և անվտանգ, հետմիջամտական բարդությունների մինիմալիզացիայով։ Շատ կարևոր է միջամտության ժամանակ իրականացվող համապատասխան տեխնիկայի կիրառումը նմուշառման հավաստի և ճշգրիտ բջջաբանական պատասխան ստանալու նպատակով»,-ասում է Լևոն Դավթյանը։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել 34-ամյա բուժառու, ում մոտ առկա էր ոսկրերի տարածուն լիտիկ ախտահարումներ։
Հետագա բուժումը կազմակերպելու նպատակով նախևառաջ անհրաժեշտ էր պարզել առաջնային ուռուցքային ախտահարման ճշգրիտ տեսակը, որը հնարավոր է իմանալ միայն ախտաբանական նյութի հյուսվածաբանական, բջջաբանական հետազոտությունների միջոցով։
Դեպքը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կատարվել է ոսկրի քայքայված օջախից բարակ-ասեղային ասպիրացիա (FNA)՝ ԿՏ – հսկողությամբ, որից անմիջապես հետո բուժառուն դուրս է գրվել։ Տեխնիկապես ճիշտ կատարված միջամտության արդյունքում վերցված նյութը ուղարկվել է «Հիստոջեն» կենտրոն, որտեղ նյութի հետագա մշակումից հետո ԿՏ-հսկողությամբ վերցված թիրախային նմուշառումով ախտորոշվել է ոսկրի քայքաված օջախի ուռուցքային ծագումը։
Այսպիսով՝ FNA-ի շնորհիվ հյուսվածքների նվազագույն վնասումով, սեղմ ժամկետներում հնարավոր է եղել ստանալ ճշգրիտ ախտորոշում:
.png)